Loading...

Articles

Յուրօրինակ ցուցահանդես Մարտունիում

20:00, Saturday, 02 November, 2019
Յուրօրինակ ցուցահանդես Մարտունիում

Գեղարքունիքի մարզի Մարտունու Տիգրան Աբրահամյանի անվան ավագ դպրոցի դահլիճում բացվել էր գեղանկարիչ Արթուր Գասպարյանի թելային-լարային արվեստի (string art) գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:
     Ցուցահանդեսում ներկայացված էին ավելի քան 60 աշխատանքներ, որոնք արվեստագետը ստեղծել էր 6-7 ամիսների ընթացքում եւ հանրությանը ներկայանում էր առաջին անգամ:
     Ցուցահանդեսը յուրօրինակ ու խորհրդավոր էր նրանով, որ արվեստի այս ճյուղը բացառիկ է մարզում, գուցե նաև՝ հանրապետությունում: Թելի և ստվարաթղթի միջոցով նա ստեղծել է երկրաչափական տարբեր մարմիններ և յուրաքանչյուր պատկեր ստանալու համար պահանջվել է կամքի հզոր ուժ, վարպետություն: Արթուրի աշխատանքներում ոչ միայն գրաֆիկան է, այլ նաեւ՝ յուրօրինակ փիլիսոփայություն, գույների ու պատկերների համադրում:
    
    

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
11198 | 0 | 0
Facebook