Loading...

Articles

Զգույշ, երազներս չփշրես...

Մանե
Author:
Մանե
22:36, Tuesday, 30 April, 2013
Զգույշ, երազներս չփշրես...
     Կան բառեր, որոնք վախենում են լույս աշխարհ գալ, քանզի դեռ լույս չտեսած կարող են հանգչել... մեռնել` դեռ չծնված... ու հիմա այդ խոսքերը կոկորդումս խեղդում են ինձ, ծնկաչոք եղած աղոթում ու խնդրում են, որ իրենց հուսախաբությամբ ու հուսալքությամբ, կեղծիքով ու ստով արբեցած օդ չնետեմ... այդ խոսքերը աղերսանքն են հոգուս... կսկիծը սրտիս...: Վախ... վախ... երբևէ զղջալ... զղջալ այն նվիրականի ու գեղեցիկի համար, որ տածել եմ քո հանդեպ... վախ, որ կփշրես երազներս ... իմ ու քո երազները ... երազներ, որ սիրով են շնչել...երազներ... որ դեռ քնած են... իմ ու քո աշխարհում... ու հիմա աղոթք դարձած դողում են շուրթերիս վրա... աղոթում են իմ ու քո գալիքի համար...: Կոկորդումս անշնչացած բառերը լոկ մի բան են աղերսում.. մի փշրեք երազները մեկմեկու... մի' ցավացրու նրան, ով մինչև վերջին շունչը հոգու սիրում է քեզ... ով անմնացորդ կերպով քեզ է տվել լույսը հոգու... հույսի, հավատի վերջին կաթիլը... քանզի անզոր է նա, ով սիրում է... ու նաև զորեղ է ... ու դեռ կգա մի օր, որ կստիպի քեզ արտասվել իր մեծ սիրո, փշրված երազի ու անշնչացած հույսերի համար...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
4444 | 0 | 0
Facebook