Loading...

Articles

Ասեք նրան իմ փոխարեն... ասեք, որ մեռնում եմ ինքս ինձանում...

Մանե
Author:
Մանե
00:09, Saturday, 30 November, 2013
     Ախ... կրկին այդ լռությունը... Բառերս սպառվել են... իսկ ինչքան խոսքեր ու չասված հնչյուններ մնացին շուրթերիս կարոտ... սրտիս մեջ ինչ-որ մի աղմուկ... անսփոփ մի լաց է հիմա... ես սպառվել ու հանգել եմ ինձանում... ես առանց քեզ չկամ ինձանում... քեզնով ողողված... քո սիրուց թրջված... թևաթափ եղած թռչնակի նման քեզ եմ որոնում... դու կորար... անհետ... բայց ես քեզ փնտրում եմ.... փնտրում եմ արևը կորցրած գիշերի նման... փնտրում եմ մանկություն կորցրած ծերուկի նման... փնտրում եմ մորը կորցրած որբուկի նման... փնտրում եմ քեզ ամենուր... մի ձայն հանի ... ես գիտեմ լսում ես դու ինձ.. ասա, որ դու էլ իմ պես... դու էլ իմ պես գժվում ես անձայն... մեռնում կամացուկ... ապրել առանց քեզ... նույնն է, ինչ մեռնել ինձանում... իսկ դու լռում ես... իմ միակ սեր... իմ Արև ... իմ կյանք... Ասեք նրան իմ փոխարեն... ասեք, որ մեռնում եմ ինքս ինձանում... գոռում եմ հիմա արցունքն աչքերիս... գուցե կլսես... գուցե քեզ հասնի իմ թրջված սերը... շուրթիս աղոթքը... սրտիս մրմունջը... երջանիկ եղիր ... իմ կորած սեր...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3991 | 0 | 0
Facebook