Loading...

Articles

Գիտնականները պարզել են, որ սուտ խոսելը վնասակար է առողջությանը...

Մանե
Author:
Մանե
02:08, Saturday, 01 June, 2013
Գիտնականները պարզել են, որ սուտ խոսելը վնասակար է առողջությանը...
     Բազմաթիվ հետազոտություններից հետո, մի խումբ գիտնականներ եկել են այն եզրակացության, որ սուտը հատուկ թմրանյութի տեսակ է ու ընդ որում այն առավել մեծ կախվածություն է առաջացնում, քան հասարակ ծխախոտն ու թմրանյութերը: Բավական է մեկ անգամ փորձել, և դուք Ձեր ստի գերին եք դառնում: Այն դառնում է անհագ մի քաղց, հոգու պահանջ, ամենօրյա օգտագործվելիք սնունդ: Եվ որ ի՞նչն է ամենից վտանգավորը: Օգտագործելով սուտ կոչվող թմրանյութի տեսակը, մարդիկ հետզհետե սկսում են չբավարարել փոքր չափաբաժնով, ու սկսում են էլ ավելի մեծ չափափաբաժնով ու քանակությամբ կիրառել այն: Ինչն ի վերջո ինչպես ցանկացած վնասակար նյութ, բերում է հոգու խանգարման, իմունիտետի անկման ու օրգանիզմի վերջնական քայքայման: Գիտնականները չեն հերքում նաև այն հանգամանքը, որ կա մարդկանց հատուկ տեսակ, որոնց վրա սուտ կոչվող թմրանյութը բացարձակապես ազդեցություն չի թողնում: Հասարակության տվյալ հատվածը բավականին հմտորեն ու վարպետորեն է կիրառում այն: Այնուամենայնիվ, գիտնականներն ու բժիշկները հորդորում են զերծ մնալ այս վնասակար երևույթից, քանզի օրերից մի օր, անպայման Ձեր իսկ կիրառած սուտը, ձեր իսկ դժբախտության պատճառը կարող է դառնալ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4256 | 1 | 0
Facebook