Loading...

Articles

Ձմռան հետ քո սերն էր սառում...

Մանե
Author:
Մանե
23:50, Friday, 24 January, 2014

Գուցե իզուր չէր՝ քեզ Արև էի կոչում, դու իմ արևն էիր դարձել...
     Ձմեռ էր... սովորական ձմեռներիցս թվով՝ 19-րդը... քանզի դա միակ ձմեռն եղավ այնուհետ, որ իմ հետ էիր... դու եկար ձմռանն ու ստիպեցիր ինձ քեզ սիրել.... կարծես դա իմ պարտքն էր... ես այլ ելք չունեի ... դու Արև էիր՝ սառած սրտով, որ կհալվեր միայն ուժեղ սիրուց... այնքան հետաքրքրիր է, երբ ակամա ... առանց որևէ ազդակի կամ նշանի զգում ես, որ ահա եկել է նա... քո միակը... քո տերն այսուհետ... ու գիտես թերևս քո վստահությունն ու ինձ քոնը համարելու հաստատակամությունն էր, որ ինձ էլ ստիպեց հավատալ ակամա... այնուամենայնիվ, որոշեցինք, որ ընկերներ ենք լինելու, դա իմ պայմանն էր, դու չէիր հավատում, դու հենց սկզբից գիտեիր... որ սիրելու եմ քեզ... կուրորեն... կործանարար ու խենթ սիրով... մեկնարկը տրված էր... կայծը՝ բռնկված... դա թեժ սիրո սկիզբն էր միայն... ասում են ձմռանն ավելի շատ ենք կարիքը զգում սիրո... իսկ դա իմ սիրո առաջին ու վերջին ձմեռն էր լինելու... հաջորդիվ ձմեռներում միշտ բաժան էինք ... իրարից հեռու (շարունակելի) ...

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3099 | 0 | 0
Facebook