Loading...

Articles

Ես քեզ սիրում եմ ... սիրում՝ խելագարի, հիվանդ դարձած գժի պես ...

Մանե
Author:
Մանե
02:56, Friday, 11 October, 2013
     Ու դու ամենուր ես... սերդ կաթիլ առ կաթ լցրել ես հոգիս... հիմա քո սիրով արբած, խելագար դարձած... ուզում եմ ապրել... ապրե՞լ ... կամ գուցե նորից ծնվե՞լ... շնչել քո բույրով, այրվել քո սիրով ... ուզում եմ ճախրել... դառնալ մի թռչուն ... թռչուն՝ վանդակում... սիրո վանդակում... գժվել... վերանալ... հրճվել ու ցնծալ.... մի՞թե չես լսում... ես հիվանդ եմ ... հիվանդ եմ քեզնով.... դու հոսում ես իմ մեջ... իմ երակներում... ես քոնն եմ դարձել... ու կամ դու իմը... դու իմ մեջ ես ... իմ սրտում... անեզր դարձած սիրո իմ ծովում մենք երկուսով ենք սավառնում հեռուն... հեռու... ուր Արևները ջերմ են... ու Հրաշքներն էլ վաղուց իրական... ես սիրում եմ քեզ..... ապրում քեզանով... շուրթերս քեզանով ժպտում... ձայնումս՝ քո ձայնն է դողում... աչքերս՝ քո սիրով փայլում... այրվում ու վառվում... մարմինս լոկ քեզ է տենչում... ու չեմ վախենա գոռալ աշխարհին... ես քեզ սիրում եմ.... սիրում խելագարի՝ հիվանդ դարձած գժի պես...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
9920 | 4 | 0
Facebook