Loading...

Articles

Ներկա-Բացակա

18:21, Saturday, 27 April, 2013
Ներկա-Բացակա
    
Ու պահ է գալիս, որ զգում ես՝ ինչ-որ բան, կամ ինչ-որ մեկը պակասում է, ու ցերեկն էլ կարծես թե սովորականից երկար է ձգվում:
Քո ներկայությունն ու բացակայությունը կռիվ են տալիս ներսումս: Չգիտեմ՝ լինելդ է ճիշտ, թե քեզանից հեռու մնալը: Ես ինքս ինձ կորցրել եմ քո մեջ, գտնելու հույսերը քիչ են, ցանկությունս՝ մեծ: Ինչ եմ կորցրել և ինչ եմ գտել... կորցրածս եմ ցանկանում գտնել:
Մոլորվել եմ ցանկություններիս ու մտքերիս սարդոստայնում, ինքս ինձ պարուրել անորոշության ճիրաններում:
Դատարկությունը լի է անհանգստությամբ, իսկ ես խաղաղություն եմ փնտրում քո հարցաշատ ներկայության մեջ:
     Նորից դու... այս անգամ էլ բազմակի անգամների պես միայն լայն բացված աչքերիս մտապատկերում, կարծես քեզ դաջել են աչքերիս առաջ ու ամեն ինչ մեջ, ամեն ինչի վրա քո տեսքն է:
     Երանի քեզ չճանաչեի...գաղտնիքներս մեկով քիչ կլինեին, իսկ անուրջներս էլ մի անէությամբ շատ... իսկ հիմա...հիման, բացառելով անցյալներ ու ապագա, պարգևում է քեզանով լցված մի մեծ դատարկություն: Հիմա ուղղակի գիշեր է...
     http://davidsamvelyan.blogspot.com/2013/04/blog-post.html
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4694 | 0 | 0
Facebook