Loading...

Articles

Երևանում նշվեց պարի միջազգային օրը

15:42, Tuesday, 30 April, 2024
Երևանում նշվեց պարի միջազգային օրը
    

Լուսանկարային ռեպորտաժ

Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշվում է պարի միջազգային օրը:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տոնը նշանավորվեց պարային ֆլեշմոբով: Նախաձեռնությունը Խորեոգրաֆիայի ամբիոնինն էր:

Պարային ֆլեշմոբը նվիրված էր ԵԹԿՊԻ-ի դասախոս, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի վառ հիշատակին: Ուսանողներին միացան նաև պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչները՝ ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանի գլխավորությամբ:

Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը շարունակվեց Հանրապետության հրապարակում: Մայրաքաղաքի կենտրոնում թևածում էր ազգային ոգին ։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի աջակցությամբ և նույն բուհի Խորեոգրաֆիայի ամբիոնի դասախոս Արթուր Հարությունյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Պարի տոնն ազգային ոգով» խորագրով մշակույթային ծրագիրը՝ մայրաքաղաքի և մարզային երաժշտական դպրոցների դհոլահարների, ավանդական համույթների, պետական անսամբլների և այլ պարային խմբերի մասնակցությամբ։

Վովա Արզումանյան

(Նիդ.օրագրի համար, Երևան)


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
332 | 0 | 0
Facebook