Loading...

Articles

Պարույր Սևակի 100-րդ հոբելյանական տարելիցին նվիրված ներկայացում՝ «Զեյթուն մշակութային կենտրոնում»

11:34, Tuesday, 30 April, 2024
Պարույր Սևակի 100-րդ հոբելյանական տարելիցին նվիրված ներկայացում՝ «Զեյթուն մշակութային կենտրոնում»
     Ապրիլի 29-ին՝ Զեյթուն մշակութային կենտրոն -ում տեղի ունեցավ Պարույր Սևակի 100-րդ հոբելյանական տարելիցին նվիրված «Հեքիաթներից ես հոգնել եմ» ներկայացումը, որտեղ իրենց մասնակցությունն ունեցան «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի թատերական խմբակի և «Զեյթուն մշակութային կենտրոնի» ՝ «Թատրոն.am» (Արմեն Քուշկյան) և «Ակապելլա» (Հասմիկ Հայրապետյան) խմբակների սաները։
     Ներկայացման կառուցվածքը Պարույր Սևակի մի շարք բանաստեղծությունները և ութնյակներն էին, որոնք համեմված էին բեմական պլաստիկայով և աբստրակտ ոճով, իսկ ներկայացման հիմքը գլխավորում էր «Անկեղծ ասած...» բանաստեղծությունը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
325 | 0 | 0
Facebook