Loading...

Articles

Երկրի Աղը

00:44, Tuesday, 18 June, 2013
Երկրի Աղը
    
«Դո՛ւք էք երկրի աղը. եթէ աղը կորսնցնէ իր համը,
ինք ինչո՞վ պիտի աղուի:
Անկէ ետք ո՛չ մէկ ազդեցութիւն կ՚ունենայ,
հապա դուրս կը նետուի եւ
կը կոխկռտուի մարդոց ոտքին տակ: »
Մատթ. 5: 13

    
     Մտքեր, ձայներ, մարդիկ...Ամեն բան կա, կաս դու...
    
    
Կա աղմուկ, որից փախչելու տեղ չկա: Փակում եմ ականջներս ու նայում վեր... Ցանկանում եմ հայացքս մխրճել սև ամպերիցդ վեր ու տեսնել այն արևը, այն մի բուռ լույսը, ինչն ինձ կտա այն կյանքը, որը խլեցիր...

     Դու գոռում ես.. պայթում....անձրև...
    
     Որքա՞ն բան գիտես դու անձրև, որչափ հետքեր ու վերքեր ես մաքրել, քանի մտքեր ես լվացել ու... վերացրել...
    
     Ու ե՞րբ պետք է ավարտվի մեր մենամարտը: Պայքար, որի ընթացքում փորձում ենք հաղթել մեր արցունքների սառնությամբ ու առատությամբ... ես չորացել եմ...
    
    
    
Քո ջինջ աչքերից թափվող ամեն մի արցունքի կաթիլ դանդաղորեն մաքրում է սրտիդ թախիծը: Դու կաս... չգիտեմ, թե որքան ես ինձանից հեռում, բայց զգում եմ ներկայությունդ.... Քո վեր հառած ձեռքերի ու դողացող աղոթքների միջից լսվու է ձայնիդ նուրբ ու հնչեղ աղերսը. Որտե՞ղ ես...՚:

    
Ինձ փնտրիր, երբ վերջին անձրևներն անցնեն...փնտրիր ամեն կաթիլի մեջ, փնտրիր, բայց չուշանաս...թե ուշանաս, ես կմնամ գետնին, ինձ վրա կվերցնեմ մարդկանց ծանր քայլերի հարվածները, իսկ հետո արևի բացվելուն պես ես կգոլորշիանամ...այդժամ փնտրիր ինձ երկնքում...ամպերի մեջ...

    
Ձեռքդ պարզիր, ուզում եմ բարձրանամ, աչքերդ փակիր... ուզում եմ համբուրեմ թացացած այտերդ... թող որ շնչեմ գոլորշի դարձած քո թթվածինը, մաքրեմ ծանրացած շունչս ու զգամ...

    
Դառնամ կաթիլ ու միաձուլվեմ քո հորդ հոսքին, փարվենք գետնին ու դառնանք գոլորշի...

    
Որքան շատ աղ է մնում չորացած երկրի մակերևույթին...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2764 | 0 | 0
Facebook