Շնորհավոր ծնունդդ Հայաստան
00:47, Saturday, 21 September, 2013
Անկախություն.... .... մի բառ, որն արտահայտւմ է զգացողությունների մի բույլ, մի ամբողջություն, որն անգամ վերջնականորեն կարող է չարտահայտվել, չհասկացվել, չըմբռնվել, երբ գոյություն ունի դա, որի համար պայքարում են մի ամբողջ կյանք և ձեռք են բերում հաճախ կյանքի գնով.... ...այն ծնվում է որոշակի մի պահի, երբ ներքուստ հասունանում է դրան հասնելու, այն ունենալու և վայելելու ցանկությունն ու բաղձանքը..... Եվ ծնվեց Անկախությունը. ծնվեց այն ժամանակ, երբ մինչ այդ չէր սպասվում, այն անակնկալ էր, անգամ վախեցնող: Սակայն յուրաքանչյուր ծնունդ բերկրանքի (թեկուզ վայրկենական) առիթ է դառնում, որովհետև արտահայտում է նոր մի բան, մի սկիզբ, մի նոր պատմություն, մի կյանք... Նրա անունն էր Անկախություն.... Մարդ երբեք չի վայելում ուրիշի անկախությունը: Այլ ձգտում է ունենալ իր սեփականը, իր ձեռքբերածը: Այն քեզ կարող է փչացնել, այլանդակել, բայց նաև կարող է պատահել հակառակը` դու նրան ոչնչացնես` թողնելով նրանից լոկ անուն. և կստեղծվի Առկախություն.... Առկախված մի իրավիճակ, երբ «կրակն ես ընկնում» այդ Անկախության ձեռքը: Հաճախ Անկախությունը համեմատական է Ազատության հետ.երկուսն էլ վաստակում ես, երկուսին էլ հասնում ես, երկուսն էլ կարող ես վայելել, երկուսն էլ կարող ես հեշտությամբ կորցնել.... Միշտ էլ անցումները դժվար են` ազատությունից պարտավորվածության, հրաժարում Ես-ից հանուն ավելի վեհ գաղափարների և նպատակների, ինքնանվիրում, ինքնամոռացում, խենթություն.... դժվար է թվում այդ բառերն արտասանելիս դրանց իրական դառնալուն հավատալը, սակայն երբ հասունանում է, գալիս է ժամը, լռում են բոլոր հարցերն ու կարծիքները, ոչինչ անհավանական չի թվում: Սկսում ես հոգնել այդ ազատությունից.... ե՞րբ... Ամեն ինչից կարող ես հոգնել, հոգնել այն ժամանակ, երբ տեսնում ես որ այն չես կարողանում պահել, հոգ տանել և ի նպաստ, ի բարիք օգտագործել: Եվ սկսում ես սխալը փնտրել դրսում, մեղադրել բոլորին: Եվ այդ ամենն ինչու` որովհետև ծնունդ առած ամեն բան պետք է նաև հոգատար խնամվի, ներքուստ զգացվի և ընդունվի, արժևորվի, գնահատվի: Նա ծնվեց..... Այդքան սպասված... Ուրախություն և արցուքներ...., նպատակներ ու երազանքներ... Ազատություն.... այն չսկսվեց սահմանափակելով մեկ ուրիշի ազատության սահմանները, այլ հանդիսացավ կամքի, ցանկության ու չտրամաբավող ներքին զգացումների արտահայտում, արտացոլանք.... Ազատությունը գոռաց, ճիչ արձակեց.... որը խորհրդանշեց նրա սկիզբը, նրա ծնունդը, նրա մաքառումների, նրա հիացումների և հիասթափությունների, նրա անկումների և բարձրացումների սկիզբն այս թերևս ազատ կյանքում, որտեղ ազատ թռիչքից մինչև ազատ անկում մի ակնթարթ է... P.S. Նվիրում եմ Անկախությանը` Շնորհավոր քո ծնունդը, քեզ անխախտ ընթացք ու անսպառ տարիներ...... |
Source: Notes Book
Like
0
Dislike
0
4658 | 0 | 0 | 0