Loading...

Articles

Վերից Վար

00:08, Saturday, 29 June, 2013
Վերից Վար
    
    
«Ով որ բարձրացնում է իր անձը` կխոնարհվի,
և ով որ խոնարհեցնում է իր անձը` կբարձրացվի»
Մատթեոսի 23: 12

    
Մի տեսակ նման են երկինքն ու մարդը...
Որքան որ նրանք մռայլ են, տխուր, այնքան ավելի շատ բան կա նրանց մեջ: Ամպամած երկնքից անձրև է թափվում, իսկ թախծոտ ու դժբախտ մարդուց՝ արցունք և զայրույթ:

    
Բարև...
Լուրթ կապույտ երկինքը մի տեսակ դատարկ է, ինչպես որ շատ-շատերի երջանկությունն է դատարկ, իսկ ոմանք էլ դատարկության մեջ անգամ երջանիկ են: Սակայն այնպես, ինչպես երկինք մեկնած ձեռքերը չեն հպվում ջինջ կապույտին, այնպես էլ իրական պարզ երջանկությունն է հաճախ անհաս:

    
Մի տեսակ համեմատություններն ու հակասությունները շատ եղան...
Բնական է...չէ՞ որ այսօր մարդիկ փորձում են համեմատվել ամեն ինչում, իսկ իրավիճակները հակասական են, ինչպես որ որքան էլ մոտենում ես, բարձր կետից ես նայում երկնքին, այնքան մեծանում է այն, դառնում ավելի լայն, իսկ կյան՞քը... ցավոք սրտի որքան մարդիկ իրարից հեռու են լինում, այնքան մեծանում է կարոտը, արժեքը և ձգտումը...

    
Որքան բան է շրջված վերից վար և որքան ցածր բաներ են բարձրացված: Ամեն բան համեմատելի է, սակայն պետք չէ համեմատվել, ամեն ինչ կարող է հակասական, հակառակ լինել, սակայն հաճախ պետք չէ հակառակվել, այլապես ժամանակի ընթացքում սկսում ես ինքդ քեզ հակասել:

    
Կարծես թե այս ամենի մեջ ավելորդ էր գրվածս Բարևը:
Սակայն Բարևը երբեք ավելորդ չէ: Նույն Բարևով են սկսվում և երջանկությունը, և դժբախտությունը, չնայած որ նույն Բարևը իր մեջ պարունակում է բարի և արև:

    
Բարև հակասական հակասություն...
Կրկին բարև Կյանք...
Source: Notes Book
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3683 | 0 | 0
Facebook