Գյուղի սկզբնամասում հավաքված գյուղացիներին մոտենում են քաղաքից եկած երկու երիտասարդներ և հարցնում. -Խնդրում ենք ասեք, թե որտե՞ղ է գտնվում գործկոմի նախագահի տունը:
-Տղա ջան, -ասում է մի ծերունի, - այս ասֆալտապատ փողոցով ուղի՜ղ գնացեք: Այնտեղ, որտեղ վերջանում են ասֆալտը, գազատարը, էլեկտարական սնուցման սյուններն ու ջրագիծը, հենց այնտեղ էլ գտնվում է նախագահի տունը: