-Հայրենական պատերազմի տարիներին մնացել էի մենակ երկու երեխաներիս հետ, -պատմում էր մեր հիմնարկի հավաքարարը:
-Ճիշտ է, աշխատում էի, սակայն շատ վատ էինք ապրում: Մեր հարևան կոլխոզի նախագահի կինը միշտ կանչում էր.
-Քույրիկ, քույրիկ, արի էս թանը տար թող քո որբերը խմեն, իմ մեռելների փայն է:
Հաջորդ անգամ այլևս չհամբերեցի ու ասացի.
-Տնաշենի կնիկ, քո մեռելներն սկի կարագ ու մածուն չե՞ն կերել, միայն թա՞ն են խմել: