Loading...

Articles

Կասիլյասն ամբողջությամբ ապաքինվել է ու պատրաստ է խաղադաշտ դուրս գալ

14:47, Wednesday, 20 March, 2013
Կասիլյասն ամբողջությամբ ապաքինվել է ու պատրաստ է խաղադաշտ դուրս գալ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդեն կարող է հույսեր կապել դարպասապահ Իկեր Կասիլյասի հետ, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները: «Արքայական» ակումբի ավագն ամբողջությամբ հաղթահարել է վնասվածքն ու աշխատում է ողջ ծանրաբեռնվածությամբ:

Նա վերջին մարզման ժամանակ առանց անհարմարությունների մարզվել է իր գործընկերներ Դիեգո Լոպեսի ու Ադանի հետ: Պետք է նշել, որ շատ մասնագետներ կասկածում են Կասիլյասի' հիմնական կազմ վերադառնալուն, քանի որ նրա բացակայության ընթացքում Լոպեսն իրեն հիանալի է դրսևորել ու բարձր գնահատականի արժանացել Մոուրինյոյի կողմից:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3938 | 0 | 0
Facebook