Loading...

Articles

Նաև փուչիկը

23:14, Wednesday, 19 July, 2017
Նաև փուչիկը
    
    

Փչովի բան է օդապարիկը,
     Ինքը իրենով բան չի որոշում,
     Քանի հողին է, ծաղրի ալիքը
     Տիրոջ պարտքերն է կրկին նորոգում։
     Անկրելի է, երբ որ եթերը
     Շոշափելով ես մի կերպ հասկանում,
     Որ քաղաքատան պզտիկ պետերը
     Շահելուց ետքն են գանգիդ հարկանում։
     Այսքանից հետո թիկունքդ է երեր
     Եվ բութ մի ցավ է սրտառջքդ ընկել,
     Նկուն խաղում ես անհաջող դերեր,
     Երբ անտարբեր են դրկից և ընկեր։
     Քառորդ դար հետո ճամփեքդ ավեր,
     Քար քարի վրա դու էլ չես դրել,
     Քո բաժին մեղքը ոչ մեկն է քավել,
     Ոչ էլ վերջինը, ով սա է գրել։
     Հավասարակշիռ պիտի բարձրանաս,
     Միզափամփուշտիդ քարերը վկա,
     Ցավից, նույն բանն է, երբ էլ կռանաս,
     Ամոթին, մեկ է, բալասան չկա․․․

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5382 | 0 | 0
Facebook