Մայր Թերեզա` միանձնուհուց մինչև սուրբ
21:10, Monday, 04 March, 2013
Like
0
Dislike
0
10208 | 0 | 0 | 0
Մայր Թերեզան հավատում էր մարդկանց: Նա հավատում էր, որ մարդ ստեղծված է սրիո և բարության համար, ստեղծված է որպեսզի լինի երջանիկ և երջանկացնի կողքիններին: Մայր Թերեզան ծառայում էր աղքատներին և միշտ գտնվում էր նրանց կողքին: Նա կաթոլիկ միանձնուհի էր, ով 1948 թվականին թույլտվությունը իր ձեռքում ունենալով, հագնում է շուկայից գնված էժանագին սաարին ու լքում մենաստանը: Գրպանում ունենալով ընդամենը 5 ռուպի` նա անհետանում է Կալկաթայի հետնախորշերում: Նա այդ քայլին է դիմում հնազանդվելով Քրիստոսի կոչին. ծառայել Նրան` խոնարհաբար ծառայելով հետնախորշի ամենաաղքատ խավին: Այդ կոչին Մայր Թերեզան հետևում է իր ամբողջ կյանքի ընթացքում…Հենց այդ փողոցներում մահանում էին հազարավոր մարդիկ: Մայր Թերեզան սկսեում է հոգ տանել նրանց մասին: Քաղաքային իշխանությունները նրան տրամադրում են հնդկական Կալի աստվածուհուն նվիրված դատարկ տաճարը և նա այնտեղ տեղավորում է աղքատներին: Շատ մարդկանց համար Մայր Թերեզան համարվել և համարվուեմ է սուրբ: Նա աչքի չէր ընկնում որպես ինտելեկտուալ առաջնորդ, բայց աշխարհի հզորագույն մարդիկ պատիվ էին համարում նրա հետ շփվել: 1979 թվականին նա ստանում է Նոբելյան մրցանակ՝աղքատների համար կատարած աշխատանքի և գթասրտության համար: Մայր Թերեզան շատ է ուրախանում, քանի որ հնարավորություն է ստեղծվում միանգամից մեծ գումար տրամադրել աղքատներին: 86 տարեկան հասակում Մայր Թերեզան սրտի կատվածից մահանում է: Այսօր աշխարհի ավելի քան 120 երկրներում գործում է Մայր Թերեզայի 584 կենտրոններ, որտեղ օգնում են որբ երեխաներին, անօթևան և աղքատ մարդկանց: Մայր Թերեզայի պատվիրանները. Մարդիկ լինում են անհասկացող, անհեթեթ ու եսասեր, միևնույնն է՝ ներեք նրանց: Եթե Դուք բարություն եք արել, սակայն մարդիկ մեղադրել են ձեզ, թե ծածուկ հետամուտ եք եղել անձնական շահին, միևնույնն է՝ բարություն գործեք: Երբևէ մի՛ վախեցեք սիրել: Բաց արե՛ք ձեր սիրտը և փորձե՛ք նրանում սեր արթնացնել Էական չէ, թե ով և ինչ է խոսում Ձեր մասին` ընդունեք այդ ամենը ժպիտով ու շարունակեք Ձեր գործը: Եթե Դուք ձեռք եք բերել անխռով երջանկություն, ապա Ձեզ կնախանձեն, միևնույնն է՝ եղեք երջանիկ: Եթե Դուք հաջողության եք հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ թվացյալ ընկերներ և իսկական թշնամիներ: Միևնույնն է՝ հասեք հաջողության: Աղոթեք միաբան և եղեք միության մեջ: |
+25 °C |
+16 °C
+27 °C
|
Tomorrow: +27 °C |