Հոր վաղաժամ մահվանից հետո ընտանիքի ապրուստը հոգալու համար միջնակարգ դպրոցը լքած և 40 տարում չորս կին փոխած ամերիկացի արձակագիր, նովելիստ Շերվուդ Անդերսոնը (1876-1941) մի տոնակատարության ժամանակ ձիթապտուղ է վայելել, հետո սկսել է ատամմաքրիչով քչփորել ատամները։ Միգուցե հարբած կամ չափազանց անուշադիր է եղել, որ անզգուշաբար կուլ է տվել ատամմաքրիչը, որի հարուցած բարդությունների հետևանքով էլ մահացել է որովայնամզի բորբոքումից (պերիտոնիտ):