Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մայր Թերեզա` միանձնուհուց մինչև սուրբ

21:10, pazartesi, 04 mart, 2013
Մայր Թերեզա` միանձնուհուց մինչև սուրբ

Մայր Թերեզան հավատում էր մարդկանց: Նա հավատում էր, որ մարդ ստեղծված է սրիո և բարության համար, ստեղծված է որպեսզի լինի երջանիկ և երջանկացնի կողքիններին: Մայր Թերեզան ծառայում էր աղքատներին և միշտ գտնվում էր նրանց կողքին: Նա կաթոլիկ միանձնուհի էր, ով 1948 թվականին թույլտվությունը իր ձեռքում ունենալով, հագնում է շուկայից գնված էժանագին սաարին ու լքում մենաստանը: Գրպանում ունենալով ընդամենը 5 ռուպի` նա անհետանում է Կալկաթայի հետնախորշերում: Նա այդ քայլին է դիմում հնազանդվելով Քրիստոսի կոչին. ծառայել Նրան` խոնարհաբար ծառայելով հետնախորշի ամենաաղքատ խավին: Այդ կոչին Մայր Թերեզան հետևում է իր ամբողջ կյանքի ընթացքում…Հենց այդ փողոցներում մահանում էին հազարավոր մարդիկ: Մայր Թերեզան սկսեում է հոգ տանել նրանց մասին: Քաղաքային իշխանությունները նրան տրամադրում են հնդկական Կալի աստվածուհուն նվիրված դատարկ տաճարը և նա այնտեղ տեղավորում է աղքատներին: Շատ մարդկանց համար Մայր Թերեզան համարվել և համարվուեմ է սուրբ: Նա աչքի չէր ընկնում որպես ինտելեկտուալ առաջնորդ, բայց աշխարհի հզորագույն մարդիկ պատիվ էին համարում նրա հետ շփվել: 1979 թվականին նա ստանում է Նոբելյան մրցանակ՝աղքատների համար կատարած աշխատանքի և գթասրտության համար: Մայր Թերեզան շատ է ուրախանում, քանի որ հնարավորություն է ստեղծվում միանգամից մեծ գումար տրամադրել աղքատներին: 86 տարեկան հասակում Մայր Թերեզան սրտի կատվածից մահանում է: Այսօր աշխարհի ավելի քան 120 երկրներում գործում է Մայր Թերեզայի 584 կենտրոններ, որտեղ օգնում են որբ երեխաներին, անօթևան և աղքատ մարդկանց:

Մայր Թերեզայի պատվիրանները.

Մարդիկ լինում են անհասկացող, անհեթեթ ու եսասեր, միևնույնն է՝ ներեք նրանց:

Եթե Դուք բարություն եք արել, սակայն մարդիկ մեղադրել են ձեզ, թե ծածուկ հետամուտ եք եղել անձնական շահին, միևնույնն է՝ բարություն գործեք:

Երբևէ մի՛ վախեցեք սիրել: Բաց արե՛ք ձեր սիրտը և փորձե՛ք նրանում սեր արթնացնել

Էական չէ, թե ով և ինչ է խոսում Ձեր մասին` ընդունեք այդ ամենը ժպիտով ու շարունակեք Ձեր գործը:

Եթե Դուք ձեռք եք բերել անխռով երջանկություն, ապա Ձեզ կնախանձեն, միևնույնն է՝ եղեք երջանիկ:

Եթե Դուք հաջողության եք հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ թվացյալ ընկերներ և իսկական թշնամիներ: Միևնույնն է՝ հասեք հաջողության:


    

Աղոթեք միաբան և եղեք միության մեջ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
10210 | 0 | 0
Facebook