Loading...

Articles

Հանդիպում արվեստագետի հետ..

19:20, Monday, 19 November, 2012
Հանդիպում արվեստագետի հետ..
     Հայտնի քանդակագործ Արա Սարգսյանի 110-ամյակին նվիրված միջոցառումը տեղի ունեցավ նոյեմբերի 15-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում:2010 թվականից ամեն ամիս այս կենտրոնում կազմակերպվում է հանդիպում արվեստագետների հետ:Արա Սարգսյանը ներկայացավ ոչ միայն քանդակագործ, այլ նաև որպես ընտանիքի հայր, հասարակ քաղաքացի:Միջոցառմանը ներկայացվեցին Արայի կյանքից այնպիսի դրվագներ, որոնք տասնամյակներ գաղտնի են եղել:Այնտեղ ներկա էին հայտնի քանդակագործներ, նկարիչներ, գրողներ և Արայի արվեստը սիրող և գնահատող անձինք:Իր գործունեության ընթացքում Արան կերտել է շատ հայտնի գործիչների դիմաքանդակներ, ինչպիսիք են Միքայել Նալբանդյան, Րաֆֆի, Սուրեն Սպանդարյան, Ալեքսանդր Շիրվանզադե, Միքայել Մալմանյան և այլք:Ըստ արվեստագիտության թեկնածուի` Սարգսյանի գլուխգործոցը եղել է «Մեսրոպ Մաշտոց եւ Սահակ Պարթեւ» արձանը:Միջոցառման ընթացքում ցուցադրվեց ֆիլմ Արայի կյանքի և գործունեության մասին, հնչեցին Արայի բանաստեղծությունները, մտքերը.. Նշենք, որ Արա Սարգսյանը հիմնադիր է գեղարվեստի ակադեմիան, Հայաստանի նկարիչների միությունը...Արան ծառայել է իր ժողովրդին ամեն ձևով:Նա հայ գեղարվեստում խորը և անջնջելի հետք է թողել: Ինչպես նշում է Մարտիրոս Սարյանը«Արան մեր արդի կերպարվեստի սյուներից է»: Եթե մեկ բառով նկարագրենք Արա Սարգսյանի գործը, պարզապես կանվանենք նվիրում:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1592 | 0 | 0
Facebook