Հարգելի՛ հայրենակիցներ, մեր թիմը նախաձեռնում է ակցիա «Շնորհակալ ենք քեզ, հերո՛ս» խորագրով: Նախաձեռնության ընթացքում սույն թվականի ապրիլի 30-ին այցելելու ենք Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի զոհված զինծառայողների ընտանիքներ:
Հարություն Աբրահամյան
Ապրիլյան 4-օրյա պատերազմում զոհված Հարություն Աբրահամյանի ընտանիքը՝ ծնողները, կինն ու 3 անչափահաս երեխաներն ապրում են Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղում։ Ծնողները չեն աշխատում, թոշակառու են, մայրը 2-րդ կարգի հաշմանդամ է։
Գագիկ Մելքոնյան
Նա տան միակ կերակրողն էր: Մայրը 1 ամիս առաջ է մահացել: Գագիկի խնամքին էին մնացել 27-ամյա հիվանդ եղբայրը՝ Սամվելը եւ 19-ամյա քույրը՝ Ալիսան:
Մեր հերոսների ընտանիքները գտնվում են սոցիալապես ծանր վիճակում:
Հերոսների հարազատներին մեր շնորհակալությունն ու աջակցությունը ցուցաբերելու համար հանդիպում ենք ապրիլի 23-ին ժամը 17: 00-ից մինչև 20: 00-ը Անգլիական այգում և հավաքագրում ենք անհրաժեշտ սննդամթերք և հագուստ:
Հարցերի դեպքում կարող եք կապվել մեզ հետ:
Մեր թիմի անդամներն են՝
Նվեր Խաչատուրյան
Հարութ Խաչադուրյան
Գոհար Մեժլումյան (096-331-337)
Մարիաննա Սարդարյան
Սվետլանա Սարգսյան (093-15-02-92)
https://web.facebook.com/events/1057722490955039/