Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Շնորհակալ ենք քեզ, հերո՛ս»...Նախատեսում ենք այցելել հերոսներ Գագիկ Մելքոնյանի և Հարություն Աբրահամյանի բնակավայրեր: Ստորև ներկայացնում ենք տեղեկություն զոհվածների ընտանիքների կազմի մասին:

16:16, երեքշաբթի, 19 ապրիլի, 2016 թ.
«Շնորհակալ ենք քեզ, հերո՛ս»...Նախատեսում ենք այցելել հերոսներ Գագիկ Մելքոնյանի և Հարություն Աբրահամյանի բնակավայրեր: Ստորև ներկայացնում ենք տեղեկություն զոհվածների ընտանիքների կազմի մասին:
     Հարգելի՛ հայրենակիցներ, մեր թիմը նախաձեռնում է ակցիա «Շնորհակալ ենք քեզ, հերո՛ս» խորագրով: Նախաձեռնության ընթացքում սույն թվականի ապրիլի 30-ին այցելելու ենք Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի զոհված զինծառայողների ընտանիքներ:
    
    
     Հարություն Աբրահամյան
     Ապրիլյան 4-օրյա պատերազմում զոհված Հարություն Աբրահամյանի ընտանիքը՝ ծնողները, կինն ու 3 անչափահաս երեխաներն ապրում են Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղում։ Ծնողները չեն աշխատում, թոշակառու են, մայրը 2-րդ կարգի հաշմանդամ է։
    
     Գագիկ Մելքոնյան
     Նա տան միակ կերակրողն էր: Մայրը 1 ամիս առաջ է մահացել: Գագիկի խնամքին էին մնացել 27-ամյա հիվանդ եղբայրը՝ Սամվելը եւ 19-ամյա քույրը՝ Ալիսան:
    
     Մեր հերոսների ընտանիքները գտնվում են սոցիալապես ծանր վիճակում:
    
     Հերոսների հարազատներին մեր շնորհակալությունն ու աջակցությունը ցուցաբերելու համար հանդիպում ենք ապրիլի 23-ին ժամը 17: 00-ից մինչև 20: 00-ը Անգլիական այգում և հավաքագրում ենք անհրաժեշտ սննդամթերք և հագուստ:
    
     Հարցերի դեպքում կարող եք կապվել մեզ հետ:
    
     Մեր թիմի անդամներն են՝
     Նվեր Խաչատուրյան
     Հարութ Խաչադուրյան
     Գոհար Մեժլումյան (096-331-337)
     Մարիաննա Սարդարյան
     Սվետլանա Սարգսյան (093-15-02-92)
    
     https://web.facebook.com/events/1057722490955039/
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7194 | 0 | 0
Facebook