Մարտի 3-ին մեր դպրոցում Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կազմակերպել էին «Տարհանումը և պատսպարումը օդային տագնապի դեպքում» ուսումնամարզական վարժանք: Դպրոցի աշակերտական և ուսուցչական համակազմը սահմանված րոպեների ընթացքում կազմակերպված տարհանվեց համապատասխան տեղ: Արտակարգ իրավիճակների ընթացքում սթափ դրսևորման կարևորությունը ընդգծող ելույթներով հանդես եկան Գևորգ Սեդրակյանը, դպրոցի զինղեկ Էդվարդ Կարապետյանը:
Նման միջոցառումները խարիսխ են գցում նմանատիպ իրավիճակներում քաղաքացու հավասարակշռված և ճիշտ կողմնորոշում ցուցաբերող վարվելակերպի համար:
Զինղեկ` Է. Կարապետյան