«Մայրենին հունդն է մեր գոյության» խորագրով միջոցառումը /8-րդ Բ դասարանի աշակերտների մասնակցությամբ/ նվիրված էր մայրենիի փառաբանմանը:
Այն հանդիսատեսի հոգին լցրեց ջերմությամբ, ինչպես նաև մայրենին, իբրև սուրբ
ժառանգություն, անաղարտ պահելու անթաքույց ձգտմամբ:
Ինքնատիպ ու բովանդակալից էր սցենարը. բանաստեղծ, գիտնական, լրագրող, պաշտոնյա…
…Բոլոր մասնակիցները դրսևորեցին մայրենին մաքուր պահելու անսասան կամք:
Միջոցառումն ընթացավ Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո, աշակերտները իցույց դրեցին նաև իրենց պարային հմտությունները:
Հանդիսատեսին ներկայացավ հնդեվրոպական լեզվաընտանիքը` իր ճյուղերով, որոնցշարքում իր արարչագործ առաքելությամբ մեծարվեց ու թագադրվեց հայերենը:
Կարծում ենք, շարունակական կլինեն նման բովանդակալից և ուսուցանող միջոցառումները:
Հայոց լեզվի ուսուցչուհի` Ռ.Աֆյան