Loading...

Articles

Հայոց բանակի տոնը

15:18, Thursday, 11 February, 2016
Հայոց բանակի տոնը

Հայ ժողովրդի կենսագրականում շատ հիշարժան ամսաթվեր կան. դրանցից է հունվարի 28-ը` որպես արիության զինավառ ոգու զարթոնքի արտահայտման օր: Դպրոցը արձագանքեց օրվա խորհրդին. Վաղ առավոտյան դպրոցի շքամուտքը լի էր աշակերտներով: Ինչպես բանակում` տրվեց հրահանգ` հավսար-զգաստ: Աշակերտներին ողջունեց տնօրեն պարոն Վարդանյանը, զինղեկ Է. Կարապետյանը: Հնչեց հիմնը, բարձրացվեց եռագույնը: Շնորհավորանքների մեջ հնչեցին նաև մեր դպրոցի այն շրջանավարտների անունները, ովքեր համալրում են մեր բանակի արիասիրտ զինվորների շարքը: Օրվա խորհուրդն ամբողջացրին նրանց հասցեագրված նամակները, բարեմաղթանքները, որ ուղարկվեցին մեր շրջանավարտների ծնողներին աշխորհրդի միջոցով:

Թող բազմապատկվի բազկիդ ուժը, արիացի´ր քո նախնյաց փառքով, շնորհավոր տոնդ, Հա´յզինվոր:

Աշակերտական խորհուրդ

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4532 | 0 | 0
Facebook