Loading...

Articles

Աշակերտական խորհրդի նախագահական ընտրությունները

09:27, Wednesday, 18 November, 2015
Աշակերտական խորհրդի նախագահական ընտրությունները

Աշակերտական խորհրդի նախագահական ընտրությունները տեղի ունեցան 2015թ. հոկտեմբերի 23-ին: Թեկնածուները երկուսն էին՝ Արման Արշակ- Շահբազյանը/9-րդ դասարան/ և Սոնա Էյվազին /12-րդ դասարան/:

Առավոտյան, երբ մտանք դպրոց, թվաց, թե մտել ենք մի ընտրատարածք. ընտրական հանձնաժողովի անդամները, լրիվ գործնական, ջերմ հայացքներով կանչեցին դեպի իրենց՝ կատարելու քաղաքացիական պարտքը, ճիշտ այնպես, ինչպես «մեծերի աշխարհում»:

Ընտրության ընթացքում Աշխորհրդի նախագահ ընտրվեց Արման Արշակ- Շահբազյանը՝ 23 ձայնի առավելությամբ:

Ընտրությունը դարձավ մի իսկական տոն.բոլորը պատրաստակամորեն, պատասխանատվության զգացումով լցված՝ կատարեցին իրենց ընտրությունը՝մեկընդմիշտ կարևորելով սեփական ձայնից շատ բան կախված լինելու հանգամանքը: Ընտրական հանձնաժողովը նախապես ճշգրտել էր ընտրողների անվանացուցակները/7-ից 12-րդ դասարաններ/: Օրվա ավարտին ներկայացվեցին ընտրության արդյունքները. ընտրությանը մասնակցել էր 206 աշակերտ, անվավեր էր ճանաչվել 4 քվեաթերթիկ, բոլորին դեմ էր քվեարկել 17 աշակերտ:

Առավել պատասխանատու պահ էր աշխորհրդի նախագահի երդման արարողությունը, որը տեղի ունեցավ աշնանային արձակուրդից անմիջապես հետո՝ աշխատանքային առաջին իսկ օրը: Տպավորությունն այնպիսին էր՝ կարծես հայ զինվորը երդվում էր իր ժողովրդի առջև և փորձում հավատացնել, որ կպաշտպանի նրանց ցանկացած իրավիճակում: Երդման արարողության ընթացքում հնչեց օրհներգը, ներս բերվեց Աստվածաշունչը, ՀՀ պետական դրոշը, զինանշանը, ԱԽ կանոնադրությունը:

Այս ամենից հետո աշխորհրդի նախագահը անցավ իր պարտականությունների իրականացմանը: Դե ինչ, մաղթենք նրան խոստումնալից և արգասաբեր գործունեություն:

Աշակերտական խորհուրդ

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5451 | 0 | 0
Facebook