Loading...

Articles

Քրտնաջան աշխատանը տվեց իր արդյունքը

15:51, Friday, 06 November, 2015
Քրտնաջան աշխատանը տվեց իր արդյունքը

Աբովյանի Սուրբ Ստեփանոս հոգևոր-մշակութային կենտրոնում առավոտից տիրում էր արդեն սովորական ու հաճելի դարձած եռուզեռ: Սուրբ Ստեփանոս հոգևոր-մշակութային կենտրոնում պատրաստվում էին հերթական միջոցառմանը: Կենտրոնը լի էր հյուրերով:

Մեր սաները ներկայացրեցին՝ իրենց սիրելի ուսուցիչների` ամիսների քրտնաջան աշխատանքի պտուղները:

«Ավետիս» թատերական խմբակը ներկայացավ «Թումանյանը մեր աչքերով կամ երկու պատվիրան» խորագիրը կրող ներկայացումներով, «Արդվին» ազգագրական պարի համույթը և «Քաղցրիկ Տատրակ» երգչախումբը իրենց անզուգական ելույթներով հանդիսատեսի հոգին ջերմացրին հայ ազգագրական երգերով ու պարերով: Միջոցառման ընթացքում մեր սաները ներկայացրեցին նաև «Շունն ու Կատուն» օպերան: Միջոցումից հետո հյուրերը շրջեցին կենտրոնում և ծանոթացան հելյունագործության, դեկորատիվ նկարչության և նկարչության խմբակների սաների աշխատանքներին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
1
3649 | 1 | 1
Facebook