Loading...

Articles

Ամուր հայրենիք, ամուր բանակ, ամուր հավատ

14:45, Sunday, 25 December, 2016
Ամուր հայրենիք, ամուր բանակ, ամուր հավատ

Դեկտեմբերի 10-ին Աբովյան քաղաքի Սուրբ Ստեփանոս հոգևոր-մշակութայաին կենտրոնը լի էր հյուրերով և ծնողական համայնքի ներկայացուցիցչներով: Կենտրոնում Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արք. Քարամյանի բարձր հովհանու ներքո, Աբովյան քաղաքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաշտոց քահանա Բաբայանի գլխավորությամբ և Գրիգորյանների ընտանիքի հովհաննավորությամբ կազմակերպվել էր հերթական միջոցառումը՝ ՙ «Ամուր հայրենիք, ամուր բանակ, ամուր հավատ» խորագրով: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի Երևանի կայազորի գլխավոր պատասխանատու Տեր Ենովք քահանա Եսայանը, զինվորներ, զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ և այլ պատվավոր հյուրեր:

Միջոցառման ընթացքում կենտրոնի Ավետիս թատերախումբը (գեղ. Ղեկավար Ս. Օհանյան) հանդիսատեսի դատին հանձնեց հայրենասիրությանը նվիրված մի փոքրիկ բեմադրություն: Արդվին ֆոլկը հանդիսատեսին ներկայացրեց ազգագրական և հայրենասիրական երգեր ու պարեր: Միջոցառմանը իրենց ելույթներով հանդես եկան նաև Աբովյան քաղաքի Վ. Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցի աշակերտները:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4295 | 0 | 0
Facebook