Loading...

Articles

Անկախության փառաբանումը

20:54, Thursday, 17 November, 2016
Անկախության փառաբանումը
     Անկախության 25 ամյակին նվիրված միջոցառումներ եղան Հայաստանի տարբեր մարզերում, այդ թվում նաև Կոտայքի մարզի Աբովյան և Բյուրեղավան քաղաքներում: Միջոցառումներին Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արք. Քարամյանի բորձր հովանու ներքո և Տեր Մաշտոց քահանա Բաբայանի օրհնությամբ իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին Աբովյանի Սուրբ Ստեփանոս հոգևոր-մշակութային կենտրոնի Արդվին ազգագրական երգի պարի համույթը և նկարչության խմբակի սաները: Առաջին միջոցառումը կայացավ Աբովյան քաղաքի Հայ և Ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում, որտեղ ցուցադրվեցին կենտրոնի նկարչական խմբակի սաների աշխատանքները: Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև Արդվին ֆոլկը: Թանգարանում կենտրոնի ուսուցիչներից Արդվին ֆոլկի գեղարվեստական ղեկավար Մասիս Հարությունյանը և նկարչական խմբակի ուսուցիչ Աղաջան Պողոսյանը արժանացան շնորհակալագրերի, իսկ Սուրբ Ստեփանոս հոգևոր-մշակութային կենտրոնը պատվոգրի: Արդվինցիները անկախության փառաբանումը այսքանով չսահմանափակեցին: Նրանք ուղևորվեցին Բյուրեղավանքի մարզադաշտ, որտեղ ևս փայլուն ելույթ ունեցան:
Ք.Բյուրեղավանում
Ք.Բյուրեղավանում
Ք.Աբովյանի Հայ-Ռուս Թանգարանում
Ք.Աբովյանի Հայ-Ռուս Թանգարանում
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3542 | 0 | 0
Facebook