Loading...

Articles

Տիրոջ Հրաշափառ Հարությանը նվիրված միջոցառում

14:33, Monday, 14 November, 2016
Տիրոջ Հրաշափառ Հարությանը նվիրված միջոցառում
     Ապրիլի 26-ին Աբովյանի Սուրբ Ստեփանոս հոգևոր-մշակութային կենտրոնի սաների հոգում խառնվել էր հուզմունքը, թախիծն ու խնդությունը: Կենտրոնում Կոտայքի թեմի գերաշնորհ առաջներդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի բարձր հովհանու ներքո կազմակերպվել էր հերթական միջոցառումը: Միջոցառման սկզբին կենտրոնի սաները հիշեցին Եղեռնի զոհ դարձած մեկուկես միլիոն անմեղ զոհերին, միասին աղոթեցին նրանց համար, ապա սկսեցին տոնել Տիրոջ հրաշափառ Հարությունը: Միջոցառումը իր օրհնությամբ եզրափակեց Սուրբ Ստեփանոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաշտոց քահանա Բաբայանը, սաներին հորդորելով հետևյալը՝ մարդու հոգևոր սնունդը ոչ պակաս կարևոր է, քան նյութականը: Պատարագին Աստծո խոսքի արտահայտումը հենց այն սնունդն է, առանց որի մարդը չի կարող լինել բարոյապես բարձր:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3963 | 0 | 0
Facebook