Ռազմամարզական խաղերը ակնհայտ ակտիվություն մտցրեցին աշակերտների շրջանակում: Այն մի գեղեցիկ հնարավորություն է, որտեղ հայ աշակերտները ցույց են տալիս թե´ ռազմական, թե´մարզական ոլորտներում իրենց հմտությունները` ժառանգած հայ քաջազուն նախնիներից:
Մեր դպրոցի աշակերտները դարձան առաջինը և’ տարածքային և’ մարզային փուլերում: Մարզային փուլը կայացավ հոկտեմբերի 22-ին. հրաձգություն, զենքի հավաքման հմտություններ, փոխանցում, վազք, ձգումներ…
Ամեն ինչում առաջինը: Կոտայքի մարզի տարբեր դպրոցներից կազմած ութ թիմի մեջ մեր աշակերտները ցուցաբերեցին առավելագույն չափանիշներ: Առջևում հանրապետական փուլն է: Դպրոցի թիմը համալրվել է 9-12-րդ դասարանների աշակերտներով: Հաղթանակը մեծ ոգևորություն է պարգևել նրանց: Խումբը ղեկավարում է դպրոցի զինղեկ` Է. Կարապետյանը:
Հաղթական ընթացք նրանց երթին:
Հայի զորավոր ուժը աշխարհում ապացուցելու շատ բան ունի:
Հայոցլ. ուսուցչուհի` Ռ. Աֆյան