Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցի տասներորդցիներով որոշեցինք Հայաստանի անկախության 24-րդ տարելիցը նշել մեր լեռնաշխարհի չքնաղ բարձունքներից մեկի՝ Գութանասարի գագաթին, որտեղ էլ թնդացրել ենք Հայոց Քոչարին և մեր հաղթական Յարխուշտան:
Ի լուր աշխարհի՝ ազդարարելու ենք, որ 21-րդ դարի անկախ Հայաստանի սերունդը, միշտ հպարտ ու կանգուն է լինելու մեր լեռների պես և խորը արմատներով միշտ մխրճված մեր մայրենի հողի մեջ՝ ինչպես մեր հազարամյա խրոխտ ժայռերը:
10-րդ դաս. աշակերտ՝ Հ. Քամալյան