Loading...

Articles

Դպրոցի ռազմամարզական հաջողությունները

15:21, Thursday, 15 October, 2015
Դպրոցի ռազմամարզական հաջողությունները

2015թ. ռազմամարզական խաղերի անցկացման շրջանակներում Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցի աշակերտները ակտիվ և հաղթական մասնակցությամբ առանձնացան: Մրցույթի տարածքային փուլում մեր սաները աչքի ընկան առավելագույն ցուցանիշներով՝ զբաղեցնելով առաջին պատվավոր տեղը: Նրանք հաջորդ օրը անթաքույց հպարտությամբ մտան դպրոց, եկան հաղթանակը վավերացնող հավաստագրով՝ պահպանելով ամեն անգամ այս մրցաշարում հաղթանակի դափնիներ վաստակելու բարի ավանդույթը:

Դե ինչ, մաղթենք նրանց նորանոր հաջողություններ և հայի բազկի ուժն ու զորությունը ներառող հավատամք:


    
    

Ուսուցիչ՝ Է. Կարապետյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3130 | 0 | 0
Facebook