Loading...

Articles

Անկախության տոնի փառաբանումը

15:01, Thursday, 15 October, 2015
Անկախության տոնի փառաբանումը

Պատմական կարևորագույն իրադարձությունները մեր ինքնության, մեր տեսակի վրա դրոշմ են դնում: Նմանօրինակ իրադարձություններից է մեր անկախության վերագտնումը: Այս գիտակցումով առանձնացան Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցի աշակերտները՝ սեպտեմբերյան ուսումնական մի ամբողջ շաբաթ տոնելով ցնծալի տոնը՝ անկախության 24-րդ տարելիցը` ի դեմս 8-րդ Ա, Բ, 7-րդ Ա, 10-րդ, 12-րդ Ա դասարանների աշակերտների:

Տոնի փառաբանմանն էր նվիրված 8-րդ Ա դասարանի աշակերտների և դասղեկ Մ. Առաքելյանի կազմակերպած ինքնատիպ գրական-գեղարվեստական ցերեկույթը՝ համեմված ասմունքով, հայրենասիրական երգերով (սեպտ. 23):

8-րդ Բ դասարանի աշակերտները՝ դասղեկ Ռ. Աֆյանի գլխավորությամբ, մեր պատմական հաղթական անցյալի շատ դրվագներ արժանացրին տպավորիչ լուծումների՝ պատմության դասերից քաղելով այն արժեքավոր խորհուրդ-խրատները, որ հասունացնում են մարդուն, ինչպես օրինակ ՝ «Անկախությունը հաց է, այն պետք է վաստակել սեփական քրտինքով»: Նրանց կազմակերպած միջոցառումը հանդիսատեսի հոգին լցրեց արժանապատվության աղաղակներով (սեպտ. 24):

Սեպտեմբերյան մի առավոտ էլ բացվեց 7-րդ Ա դասարանի աշակերտների և դասղեկ Լ. Ղազարյանի հետաքրքիր անակնկալով: Դպրոցի շքամուտքը զարդարվեց անկախությունը գնահատող աշակերտներով և խաղաղությունը խորհրդանշող աղավնիներով: Օրը բարի էր (սեպտ. 25)

Անկախության տոնի փառաբանմանը նվիրված միջոցառումները եզրափակվեցին ռեժիսոր Սամվել Թադևոսյանի հեղինակած տեսաֆիլմի դիտմամբ: Աշակերտական համակազմով լեփ-լեցուն դահլիճը մեծ ոգևորություն էր ապրում Շուշիի ազատամարտին նվիրված տպավորիչ ֆիլմը դիտելիս:

Հայոց լեզվի ուսուցիչ՝ Ռ. Աֆյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3781 | 0 | 0
Facebook