ՄԱԿ – ի կողմից առանձնացված ամենամյա հիշարժան տարեթվերի ցանկում հոկտեմբերի 1 – ը նշվում է որպես ՛՛ տարեցների միջազգային համաշխարհային օր՛՛ կարևորելով հատկապես հարգանքի և ուշադրության անդրադարձը տաիքավորներին:
Երասխի միջն. դպրոցի աշակերտական խորհուրդը՝ իր սեպտեմբերյան նիստում անսալով խորհրդի նախաձեռնող խմբի առաջարկությանը, այն է. Անակնկալ այցելել գյուղի տարեցներին՝ նվիրելով բացիկներ, քաղցրավենիք, սրտառուչ խոսքեր, դրանով իսկ մեկ անգամ հիշեցնելով, որ իրենք մոռացված չեն: Խորհուրդը որոշեց դիմել դպրոցի տնօրինությանը և համայնքի ղեկավարւթյանը՝ ակնկալելով նրանց օժանդակությունը էլ ավելի յուրահատուկ դարձնելու այդ արժանահիշատակ օրը:
Համայնքի ղեկավար Ռ. Օղիկյանը կես խոսքից արձագանքեց աշակերտների նաև այս նախաձեռնությանը: Հարկ է նշել, որ նա մշտապես դպրոցի կողքին է՝ աջակցելով թե ֆինանսապես, թե բարոյա – հոգեբանորեն:
Հոկտեմբերի 1 – ին դասերից հետո աշակերտական խորհրդի նախաձեռնող խմբի անդամները, համայնքի ներկայացուցիչնրը անակնկալ այցով զարմացրին և հուզեցին գյուղի տարեցներին՝ հուզիչ խոսքերով շնորհավորել նրանց, ցանկանալով երջանիկ ծերություն ու լավատեսություն: Համայնքի ներկայացուցիչներն էլ հանձնեցին գյուղապետի հովանավորությամբ հատկացված նվերները:
Տարեցներին մնում էր միայն հուզվել՝ շոյված նման անսպասելի և հաճելի անակնկալից: Երախտիքի և շնորհակալության բազում խոսքեր և օրհնանքներ հնչեցին մեծահասակների շուրթերից՝ հատկապես նշելով, որ իրենք զգում են, որ իրենք անտեսված չեն:
Իսկ Թավադ պապիկը չկարողացավ նույնիսկ զսպել արցունքները….
Ի՞նչ է պետք մարդուն. ընդամենը ուշադրության մեկ ակնթարթ: