Հանրապետության բոլոր դպրոցներում այդ թվում Երասխի միջնակարգ դպրոցում Սեպտեմբերի 1-ին հնչեց առաջին զանգը, որը սկիզբ դրեց նոր ուսումնական տարվա: Դպրոցի բակը լեցուն էր ուսուցիչներով, աշակերտներով, ծնողներով: Աշակերտներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ շնորհավորեցին տնօրեն Մ. Լևոնյանը, համայնքապետ Ռ. Օղիկյանը, մոտակա զորամասից կապիտան Սարգսյանը և Շողիկ բարեգործական կազմակերպությունը: Առաջին դասարանի աշակերտներին նվերներ հանձնեցին համայնքապետ Ռ. Օղիկյանը և Շողիկ բարեգործական կազմակերպությունը: Կարևորելով գիտելիքի դերը տնօրեն Մ. Լևոնյանը շնորհավորեց առաջին դասարանցիներին, ովքեր այս տարի առաջին անգամ են ոտք դնում դպրոցի շեմն և մաղթեց նրանց նորանոր հաջողություններ ուսման մեջ: