Այսօր Երասխի միջնակարգ դպրոցի I-ին դասարանի աշակերտները դասվար Վ. Հարությունյանի հետ պատրաստել էին «Ես արդեն գրաճանաչ եմ» խորագրով միջոցառում՝ նվիրված Սուրբ Մաշտոցին և «Ոսկեղենիկ» հայոց գրերին: Աշակերտները իրենց ձեռքով պատրաստած նավակով նավարկեցին գիտելիքի անծայրածիր օվկիանոսով: Խոսեցին հնչյունների, տառերի, դրանց թվային արժեքների, թվերի, երկրաչափական պատկերների, Մաշտոցի կատարած սուրբ գործի մասին: Երդվեցին լավ սովորել և իրենց սուրբ պարտքը տալ Մեսրոպ Մաշտոցին: Միջոցառմանը մասնակցում էին ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ: Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Մ. Լևոնյանը: