Այսօր Երասխի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված ՀՀ անկախության 24-րդ տարելիցին: Անկախության տոնակատարության առիթով բարձրացվեց ՀՀ դրոշը, հնչեց ՀՀ օրհներգը: Աշակերտները հանդես եկան անկախության մասին բանաստեղծություններով: Շնորհավորական խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Մ. Լևոնյանը: Միջոցառումը կազմակերպել էր դաստիարակչական գծով փոխտնօրեն Ա. Մկրտչյանը:
Ա. Կիրակոսյան