Այսօր Երասխի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հերթական միջոցառումը '' Եռաձայն պատարագ '' խորագրով, նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Միջոցառումը կազմակերպել էր Հ.լեզվի և գրականության ուսուցչուհի Մ.Մովսիսյանը, 7-12-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ: Աշակերտները իրենց հուզական ասմունքի շնորհիվ ստիպեցին մեզ մեկ անգամ ևս վերապրել այդ ցավն ու կսկիծը: Նրանք անդրադարձան 1.5 միլիոն անմեղ հայերին, որոնց թվում էին նաև մտավորականներ Դ.Վարուժանը, Սիամանթոն, Գ.Զոհրապը, Ռ.Սևակը, Կոմիտասը և ուրշներ որոնք դաժանորեն սպանվեցին Օսմանյան իշխանությունների կողմից: Միջոցառման ընթացքում հնչեցին երախտագիտության խոսքեր ուղղված եվրոպացի միսիոներների (Ա.Վեգներ, Ջ.Բրայս, Ֆ.Նանսեն, Յ.Լեփսիուս, Վ.Բրյուսով, Հ.Մորգենթաուն) և շատ ուրիշների, ովքեր իրենց ժամանակին դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանությունը համաշխարհային քաղաքակրթության դեմ ուղղված ծանր ոճրագործություն է: Այժմ հայ ժողովուրդը իր արդար պահանջն է ներկայացնում Օսմանյան Թուրքիայի դեմ ոչ միայն ճանաչման, այլև արժանի հատուցման և ամբողջական հայրենիքի վերականգնման համար: Միջոցառմանը մասնակցում էին ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ: Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Մ.Լևոնյանը:
Ա.Կիրակոսյան