Արդեն մեկ դար է անցել այն օրից, երբ ոճրագործ գազանն իրականացրեց 1, 5 միլիոն անմեղ հայ բնակչության սպանդը: Անցել է մեկ դար, բայց հայ ժողովրդի վերքերը չի սպիացել և չի ամոքվել:
Երասխի միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանի աշակերտները դասվար՝ Լ. Աղաջանյանի գլխավորությամբ կազմակերպել են Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրեցին հրի, սրի ու թրի միջով Հայաստան երկրի անցած ուղին, որը թեև տառապած էր ու արյունոտված, բայց և վերածնված: Նրանք լինելով վերածնված Հայաստանի մի մասը, հայեցի դաստիարակության շնորհիվ պահանջում են, որ այդ անխիղճ պետությունը ճանաչի իր կատարած ոճրագործությունը և հավատում, որ նրա ապագան լինելու է լույսով ողողված, դեռ տուն են դառնալու զավակները քաջ և դեռ ծնկի է գալու թշնամին դաժան:
Ա.Կիրակոսյան