Loading...

Articles

Առանց հետգրության

21:38, Tuesday, 22 January, 2013
Առանց հետգրության
    

Չգիտեմ` հավատամ խոսքերիդ, թե գգվանքներդ...


    

Չգիտեմ, թե ինչն ես սիրով անում ու չգիտեմ, թե արդյոք սեր մնացե՞լ է քո մեջ ...

Խոսքերդ բավականին շատ են եղել ու ահավոր շատ են, որպեսզի խոցվեմ:

Առաջ փորձում էինք հաշվել, թե որքան հաճելի ու քաղցր բառեր էինք ասում մեկմեկու կամ թե որ մեկը քանի անգամ էինք շեշտում: Հիմա խոսքերն անհաշվելի են... ցավոք՝ կոպիտ, վիրավորող ու հիասթափեցնող...

Մութ լռության մեջ լսելի դարձած խուլ հառաչներիս կրկնությունները ստիպում են փակել աչքերս ու երազել նախկին ցանկություններիս իրականացման մասին: Գոռալ միայն ինձ լսելի ձայնով ու ինձ լսելի խոսքերով: Շատ բան չեմ ուզել, շատ բան չեմ ուզում…

Անձիս երկատվածությունից հաղթանակած դուրս եկած նյութս չի կարողանում կոտրել հոգուս տենչանքները: Չի կարողանում, քանի որ հոգիս պարզ է, հոգուս ցանկությունները քիչ են ու մաքուր: Նա սեր էր ցանկանում, բայց ոչ երբեք՝ մուրում, նա սեր է տենչում խոսքերի ու գործերի մեջ:

Նա չի ցանկանում միայնակ մնալ, չնայած որ սովոր է միայնության ու կարող է, ուժ դեռ ունի ապրելու: Սակայն չի տենչում բաժանման, լքելու գնով մենակ մնալ, նա կարծես թե գտել էր իր կեսին և չի ցանկանում հեռու վազել…

...երջանիկ պահերը պարտվում են միայն այն դեպքում, երբ քո` տվյալ երջանկության ձգտումը չգիտակցված և չհիմնավրված է լինում ինքդ քո համար...


    

Երևի առանց ինձ քեզ համար հանգիստ ու հետքարքիր է: Չգիտեմ` երևի սովոր չես կոնկրետ մեկին վստահել ամեն ինչ` թե մտահոգություն, թե անցուդարձ, թե ուրախություն: Ցավոք այդ մեկը ես եմ...

Մի՛ սիրիր, մեկ է ստիպելով չես սիրի, և չեմ էլ փորձի ստիպել..

Երևի թե իսկապես ամեն ինչ անցյալում է կամ էլ քո համար ամեն մի խոսք տվյալ պահի արժեքն ունի, ամեն մի ցանկություն պահի տակ է ծնվում ու մեռնում, ու կապ չունի, թե դրանք լավն են կամ վատը...

Դրանք կապված են իմ հետ, իսկ իմ հետ կապված ամեն ինչ մեռնում է... ցավոք ես էլ չկամ...

... սիրում եմ, բայց ոչ մեկ սիրով... որովհետև մի սիրտ չունեմ այլևս... սիրտս կտոր-կտոր է, սերս կտոր-կտոր է...

Մնացածը թողնում եմ քեզ...

Եվ առավել ևս` խիղճդ չեմ ցանկանում շարժել ու ցանկություն էլ չունեմ, քանի որ իմ խիղճը միշտ իմ հետ է ու խոսում է ինձ հետ...

Հախուռն գրեցի, քանի որ ներսս հախուռն ու բուռն է...


    

P.S. Այս անգամ ոչ մի հետգրություն չկա, քանի որ ամեն ինչ գրված է անցյալում ...


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1183 | 0 | 0
Facebook