Loading...

Articles

Մեզ գործողներ են անհրաժեշտ... Լռել կարող են բոլորը...

15:33, Thursday, 14 August, 2014

Մինչ ԱՄՆ-ը հայտարարում է, որ քննարկում է մի շարք տարբերակներ եզդիներին աջակցելու համար, որոնք պատսպարվել են Իրաքի հյուսիսում գտնվող Սինջար լեռան վրա, սունի ծայրահեղականների եւ «Իսլամական պետություն» խմբավորման հարձակումներից խուսափելու համար, մինչ Սպիտակ տունը հնարավոր է համարում ամերիկյան զորքերի օգտագործումը մարդասիրական գործողությունների համար, մինչ Դեվիդ Քեմերոնը հայտարարում է, որ մանրամասն ծրագիր է մշակվում եզդիներին փրկելու միջազգային առաքելություն իրականացնելու համար, մինչ Ֆիլիպ Հեմմոնդը եւս մտահոգություն է հայտնում իրավիճակի կապակցությամբ ու տարբեր հերոսական մտքեր արտահայտում, մեր բարեկամ ժողովուրդը, եզդի ժողովուրդը ենթարկվում է հնարավոր ամենասոսկալի ճակատագրին:
     Մինչ միջազգային կառույցների ներկայացուցիչներն իրենց հարմարավետ աշխատասենյակներում նստած տարբերակներ են «քննարկում», զոհերի թիվը գնալով ավելի ու ավելի շատանում է:
     Սթափվե'ք սիրելի հայեր, սթափվե'ք ու սթափության կո'չ արեք բոլոր նրանց, ովքեր կարող են գոնե մեկ անմեղ մարդու կյանք փրկել:
     Գոնե մենք՝ ցեղասպանություն տեսած ժողովրդի զավակներս, պետք է ամենաանհանդուրժողը լինենք եւ իրավունք չունենք անտարբեր գտնվելու ջիհադիստ արմատականների գործած հարձակումների, կոտորածների, թալանի եւ այլ դաժան բռնությունների հանդեպ:
     Ես, իմ անունից, բոլոր նրանց անունից, ովքեր իրենց մարդ են համարում, կոչ եմ անում, պահանջում եմ, խնդրում եմ մեր կառավարությունից ու իշխանական բոլոր մարմիններից, որ չծալեն ձեռքերը, չխուսափեն պատասխանատու քայլեր ձեռնարկելուց եւ խիստ գործնական միջոցներ ձեռք առնեն մարդկանց օգնելու համար:
     Մեզ գործողներ են անհրաժեշտ...
     Լռել կարող են բոլորը...
     «Երիտասարդների կողքին» Հ/Կ փոխնախագահ Տ. Գեւորգյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3177 | 0 | 0
Facebook