Loading...

Articles

ԵԽ պատգամավոր Նարեկ Մատոյանը միանում է «Երիտասարդների կողքին» Հ/Կ նախագահ Աղվան Պողոսյանի կոչին

23:12, Thursday, 17 July, 2014
     Ես լիովին համաձայն եմ Աղվան Պողոսյանի հետ... Հարգելի դեսպան, դուք լինելով մեր երկրում, մեր հողի վրա, մեր հացն ու ջուրը վայելելով, ուղղակի պետք է պարտավորված զգայիք ու ձեր պարտքը համարեիք ժողովրդի համար էլ ավելի ցավալի և բաոյական վերը նշված հարցերը բարձրացնել: Ի՞նչպես կարելի է լինել մի երկրի դեսպան և անտեսության մատնել այդ երկրում բնակվող ժողովրդի թափած արյունն ու արցունքը: Չի կարելի անցնել զոհվածների հուշակոթողների մոտով և չանել հնարավորինս:
     Մի ժողովուրդ, որն իր ուժն ու եռանդը չի խնայում վերականգնել արդարությունը, որն այսքան տարի մթության մեջ է մնացել անպատասխանատու մոտեցման պատճառով: Ինչու՞ ոչ... Դուք կարող եք լինել այն մարդը կամ մարդկանցից մեկը, ով կանի այդ քայլերը և մարդկանց հիշողության մեջ կմնա ոչ թե որպես ուղղակի դեսպան, այլ մարդ, ում անունը լսելով, սերունդները կհիշեն արած գործը:
     Նարեկ Մատոյանի ֆեյսբուքյան էջից
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
3540 | 1 | 0
Facebook