Loading...

Articles

Ցեղասպանություն տեսած ժողովուրդն իրավունք չունի անտարբեր գտնվել. բաց նամակ Էդվարդ Նալբանդյանին

00:01, Thursday, 14 August, 2014

Հարգելի ՀՀ արտաքին գործերի նախարար պրն Նալբանդյան, արտաքին գործերի նախարարությունը, տեղյակ լինելով Իրաքում տեղի ունեցող իրադարձություններից, անգործության է մատնված: Մի՞թե ցեղասպանություն տեսած ժողովուրդը իրավունք ունի անտարբեր գտնվել նրանց հանդեպ, ովքեր գրեթե արժանանում են մեր ազգի չարաբաստիկ բախտին:

Մենք ո՛չ ԱՄՆ ենք, ո՛չ ԵՄ, ո՛չ ՄԱԿ, մենք պարտավոր ենք արձագանքել ծայրահեղական մուսուլմանների հերթաական ոճրին: Դիմում ենք Ձեզ և կոչ ենք անում, որպեսզի այս հարցով զբաղվողները սթափվեն: Որպես խաղաղաշինությամբ հետաքրքրված անձիք՝ մենք՝ «Երիտասարդների կողքին» հասարակական կազմակերպության անդամներս, հայտնում ենք, որ սաստիկ մտահոգված ենք Սինջարի դեպքերով և եզիդիներին բռնի կերպով մուսուլմանացնելու ծայրահեղական մուսուլմանների անթաքույց միտումներով: Աշխարհում տիրող իրավիճակը գնալով ծայրահեղ է դառնում:

Անդրադառնալով Իրաքում եզդիների հանդեպ կիրառվող բռնությանը՝ այն կբնութագրեինք Մահարու «հում, հում հումանիզմ» խոսքերով: Մուսուլմանների ահաբեկչական գործողությունները համամարդկային աղետի պատճառ են դարձել, սակայն ո՞վ է այս ամենի համար պատասխան տալու: Հումանիստական ճգնաժամ, որ հանգեցնում է ցեղասպանության:

Այս առիթով Բ. Օմանայի «Եկեք օգնենք նրանց» հայտարարությունը միայն հայտարարություն էլ մնաց, և երբ արդեն պետք էր ռազմական օգնություն, խաղի կանոնները փոխվել էին: Սա էլ հո Սիրիայի դեպքը չէր, միթե անհնար էր օգնություն ցուցաբերել: Որպես ռազմական միջամտության լիազորություն տվող կառույց՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող էր լիազորել խաղաղարար զորքերի մուտքն Իրաք՝ փաստացի ցեղասպանությունը կասեցնելու նպատակով:

Որտե՞ղ էր դեմոկրատիա քարոզողների ուշադրությունը, երբ մեկ օրվա ընթացքում Սինջարում սպանում էին ավելի քան 2000 եզդի և հատկապես այն դեպքում, երբ ամբողջ աշխարհն էր հանդես գալիս «Պահպանենք Գազան» կոչով: Հավանաբար կամ նույնիսկ փաստացի Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրոպան և ՄԱԿ-ը չեն կարող կամ չեն ուզում կանխել ցեղասպանությունը Իրաքի հյուսիսարևմուտքում:

Մենք ՝մտահոգված լինելով այս հարցով, պատրաստ ենք հնարավորությունների ներածին չափով օժանդակել և առաջարկում ենք ծրագրել այս բռնություններից մազապուրծ եղած եզդիների ներգաղթը Հայաստան:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3267 | 0 | 0
Facebook