Loading...

Articles

ՀՀ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերով երիտասարդական հանձնաժողովը դեմ է սոցվճարին

18:43, Wednesday, 16 July, 2014
     Հայ հասարակության մեջ վերջին շրջանում ամենաշահարկված թեման պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդնումն է: Հակասական կարծիքներ, քննարկումներ, շահարկումներ, Սահմանադրական դատարան…
     Ու, կարծես թե, որոշ ժամանակ անց պարտադիրը վերադառնում է, այլ անունով, այլ բովանդակությամբ, այս անգամ արդեն որպես սոցվճար, պահպանելով իր չափաբաժինը՝ 5%: Իսկ ի՞նչ եղավ արդյունքում: Արդյունքում գրեթե բոլորի մոտ հակակրանք առաջացավ «պարտադիրի» եւ պարտադիր բառի հետ առընչվող ամենի հանդեպ:
     Հիմա նայենք հարցին մեկ ուրիշ տեսանկյունից: Ծրագրվում էր ՀՀ-ում ներդնել նաեւ պարտադիր բժշկական ապահովագրության համակարգ: Եթե փորձենք համեմատականներ անց կացնել նշված համակարգերի մեջ, ապա միանգամից ակնհայտ կդառնա երկրորդի առավելությունը, որի հաղթաթուղթն այն փաստն է, որ պարտադիր բժշկական ապահովագրության օգուտները հասարակ քաղաքացին կարող է տեսնել անմիջապես՝ նույն տարվա ընթացքում, այնինչ կուտակայինի դեպքում՝ օգուտը, եթե լիներ այդպիսին, կլիներ տասնյակ տարիներ անց:
     Ու ի՞նչ եղավ: Եղավ այն, որ առողջապահության փոխարեն շեշտը դրվեց կուտակայինի վրա, եւ շարքային հայ մարդը, վճարունակ չլինելու պատճառով, շարունակեց զրկված մնալ որակյալ ու մասնագիտական բուժօգնություն ստանալու իր իրավունքից՝ սահմանափակվելով միայն ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնությամբ:
     Դե ինչ, մնում է միայն տեսնել, թե ինչպես է «պարտադիր» բառից հուսախաբ եղած ժողովրդին մատուցվելու պարտադիր առողջապահական ապահովագրման դրական կողմերը, եւ ինչպես է ժողովուրդը քայլ կատարելու դեպի իրոք արդիական ու անհրաժեշտ համակարգի ներդնումը:
     Հ.Գ. Լինելով ապագա բժիշկ՝ չեմ ողջունում պարտադիր կուտակայինի ներդնումը հայ իրականության մեջ՝ անկախ անվանումից, միեւնույն ժամանակ համարելով, որ վաղուց արդեն ժամանակն է անցնել պարտադիր բժշկական ապահովագրության համակարգին:
    
     ՀՀ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերով երիտասարդական հանձնաժողովի նախագահ ՝ Տ. Գեւորգյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
2767 | 0 | 0
Facebook