Loading...

Articles

Չորացած Տերևները

00:24, Wednesday, 26 February, 2014
     Փողոցում անվերջ վազում են տերևները... տերևներ որոնցից հրաժարվել է հենց ինքը ծառը:
     Դեռ գարուն կգա ծառերին կհայտնվեն նոր տերևներ ու ոչ ոքի էլ չի հետաքրքրի ուր կորան հները, որոնք հանձնվել են քամու քմահաճությանը:
    
     Իսկ քամին չափազանց անկայուն՝ մերթ մռայլ, մերթ ժպտացող, մերթ բարկացած, մերթ հանդարտ առաջնորդում է ոչ ոքի չհետաքրքրող չորացած տերևներին:
     Չորացած տերևներին, որոնց համար քամին ոչինչ էր, երբ ամուր կապված էին ծառի հետ:
     ՈՒ կփշրվեն տերևները... տերևներ որոնցից հրաժարվել է հենց ինքը ծառը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2884 | 0 | 0
Facebook