Loading...

Articles

Արև...

17:07, Tuesday, 11 March, 2014
     Արև ասելով ես քեզ եմ հիշում,
     Հիշում եմ ժպիտդ ոնց էր ջերմացնում,
     Տաքացնում էր նա վառել էր փորձում,
     ՈՒ ես այրվեցի այդ չքնաղ բոցում:
     Անձրևը կրկին ինձ քեզ է հիշեցնում,
     Կարծում եմ երկինքն էլ է նույնը զգում,
     Հոգուս հետ հավասար տանջվում է նա,
     Հուսալով սակայն որ նոր սեր կգա:
     Փոթորի՞կ փոթորիկը հենց դու ես որ կաս,
     Որ փոթորկեցիր օվկիանոսս հանդարտ,
     Բազում նավեր են անցել գնացել,
     Միայն քո խարիսխն է մինչ հատակ հասել:
     Սառույցն արդեն հետո հասկացա,
     Սիրտն է քո սառել է նա,
     Սառել է նաև սիրտը իմ հիմա,
     Բայց դեռ փորձում է ջերմանալ նա:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3013 | 0 | 0
Facebook