Loading...

Articles

Գալիս է մի պահ

19:40, Friday, 18 April, 2014
     Գալիս է մի պահ, երբ դու փնտրում ես,
     Փնտրում ես սանդուղք ճանապարհիդ մեջ,
     Անցնելով վախի, խոչընդոտների միջով՝
     Շարժվում վեր կամ ներքև այդ սանդուղքով:
     Գալիս է մի պահ, երբ պայքարում ես.
     Համոզում ինքդ քեզ, որ առջևում ես,
     Անտեսելով «» ը, պահելով «» ը՝
     Երբեք չես վայելի միասնության ծեսը:
     Գալիս է մի պահ, երբ դու թերթում ես,
     Թերթելով անխոս՝ դու հասկանում ես՝
     Գրքիդ էջերն միմյանց նման են ստացվել,
     ԵՎ միայն վերջաբանն ես կարող փոփոխել:
     Գալիս է մի պահ, երբ դու լռում ես,
     Հասկանում պահի անավարտությունը,
     Փորձելով շնչել այս օդը ագահ՝
     Տեսնում՝ այս կյանքում մնաց քեզ մի պահ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4001 | 0 | 0
Facebook