Loading...

Articles

15 must have` աղջկա զգեստապահարանում

Natalie
Author:
Natalie
17:05, Saturday, 02 November, 2013

1. Ջինսե տաբատ- ցանկալի է՝ 2 հատ: Դե, իհարկե, մեկը բաց՝ երկնագույնին մոտ երանգով, մյուսը՝ մուգ կապույտ գույնի:

2. Սև կտորից դասական տաբատ- 1 հատն էլ բավական է: Տաբատը պետք է լինի ոչ շատ նեղ, ինչպես նաև զերծ լինի տարատեսակ քարերից, նախշերից ու փայլերից:

3. Վերնաշապիկ- ցանկալի է սպիտակ գույնի և դասական լուծումներով. ոչ մի ավելորդ բան: Սպիտակին կարող են փոխարինել բաց վարդագույնն ու երկնագույնը:

4. Կիսաշրջազգեստ- շրջազգեստը ժամանակակից աղջկա պահարանի անբաժան մասն է: Բայց այստեղ խոսքը կրկին դասականի մասին է: Նեղ, միչև ծնկները կամ ծնկներից մի փոքր վերև կիսաշրջազգեստը պարզապես անփոխարինելի է հանկարծակի ծագած որևէ պաշտոնական միջոցառման համար:

5. Սպիտակ և սև բլուզներ- անկախ նրանից, թե քանի գույնի ու ձևի բլուզներ ունես, հասարակ, սպորտային ոճի սև ու սպիտակ բլուզները պարտադիր են:

6. "Боксёрка"- եթե խոսք գնաց բլուզներից, չեմ կարող չնշել մի պրակտիկ ու միշտ ակտուալ տեսակի մասին՝ боксёрка: Ցանկալի է, որ այն լինի միատոն՝ առանց ավելորդ նախշերի:

7. Սև, բարձրակրունկ կոշիկ- այստեղ ընտրությունը քոնն է: Կախված է տվյալ շրջանում ակտուալ համարվող ձևից: Օրինակ, այս շրջանում նորաձև են սրաքիթ, նեղ կրունկներով կոշիկները:

8. Կեդեր- եթե անգամ բիզնես լեդի ես, ու քո "առաքելությունն" իրականացնում ես մշտապես խիստ, դասական հագուստով, մի օր անպայման քեզ անկանկալ կերպով կհրավիրեն արշավի, իսկ դու չես իմանա, թե ինչ հագնել

9. Սև, մեծ պայուսակ- այսպիսի պայուսակը կարող ես համադրել բարձրակրունկների և կեդերի հետ:

10. Դասական կոստյում- վերջին շրջանում նման դասական կոստյումները նույնպես համադրելի են համարվում ջինսերի ու կեդերի հետ: Այնպես որ՝ կգտնես, թե ինչ հագնել հետը

11. Փոքրիկ կլատչ- ձևի, գույնի ընտրությունը թողնում եմ քեզ: Կախված է, թե ինչ գույների զգեստներ են գերակշռում քո զգեստապահարանում:

12. Բալետկա- պրակտիկ է: Կարելի է համադրել և’ տաբատների, և’ շորտերի, և’ զգեստների հետ:

13. Սև կաշվից բաճկոն- եթե կոստյումը, գունային գամմայից կախված, ժամանակ առ ժամանակ կարող է իր ակտուալությունը կորցնել, ապա սև կաշին միշտ նորաձև է: Ու կրկին համադրելի՝ թե’ դասական, թե’ ազատ ոճի հետ:

14. Ժակետ- պարտադիր չէ, բայց ցանկալի է, քանի որ գործած ժակետները երբեք չեն կորցնում իրենց ակտուալությունը:

15. Շարֆ- որքան շատ ու բազմագույն, այնքան՝ լավ: Շարֆերը միշտ կարող հետաքրքիր ու ոճային տեսք հաղորդել ամենահասարակ բլուզին անգամ:


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5188 | 3 | 0
Facebook