Loading...

Articles

Կնոջ թանկարժեք հագուստը վկայում է նրա` զուգընկերոջը նվիրվածության մասին

Natalie
Author:
Natalie
11:39, Sunday, 03 November, 2013

Երբ կանայք գնում են թանկարժեք պայուսակներ կամ նմանատիպ այլ բարձրակարգ իրեր, Մինեսոթի համալսարանի գիտնականների խոսքով, նրանք այդ կերպ փորձում են հեռացնել հակառակորդներին ու պահպանել հարաբերությունները տղամարդու հետ:

Մասնագետները մի շարք փորձեր են անցկացրել, որոնց ժամանակ խնդրել են կանանց պատկերացնել, թե ինչպես են նրանց զուգընկերները խնջույքի ժամանակ այլ կանանց սիրահետում:

Դրանից հետո գնահատվում էր կանանց ձգտումը ձեռք բերել թանկարժեք իրեր, որը դիտարվում էր տղամարդու հետ հարաբերությունները պահպանելու ցանկության տեսանկյունից, գրում է US News-ը: Արդյունքում հիմնական խմբի կանայք պատկերում էին բարձրակարգ ապրանքանիշերի պայուսակներ, կոշիկներ, շապիկներ ու ավտոմեքենաներ եւ կրկնակի անգամ ավելի մեծ, քան ստոգվող խմբի կանայք, հաղորդում է MedDaily.ru-ն:

Մասնակիցները նաեւ խոստովանել են, որ իրենք չէին սիրահետի տղամարդկանց, որոնց կանայք թանկարժեք հագուստ են կրում: Նրանց կարծիքով կնոջ արտաքին տեսքը վկայում է նրա` տղամարդուն նվիրվածության մասին: Իմաստն այն է, որ, ի տարբերություն տղամարդկանց, կանայք, առաջին հերթին, թանկարժեք հագուստներ կրում են իրենց սեռի ներկայացուցիչների համար:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4686 | 0 | 0
Facebook